...

«ՌՔ-ի տղա» լինելն անհամեմատ ավելի մեծ վիրավորանք է

«ՌՔ-ի տղա» լինելն անհամեմատ ավելի մեծ վիրավորանք է

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այն, որ օրվա իշխանիկները իրենց ВОЗ-ի տղաներին օգտագործում են մարդկանց վրա գործ կարելու, լռեցնելու համար՝ կասկած չի հարուցում։ Իրենց ֆեյքերով, մի քանի նիկոլահպատակներով փորձեցին ինձ պախարակել, վարկաբեկել, ինձ հանրությանը ներկայացնել որպես հանցագործի, բնավ հաշվի չառնելով, որ իմ ողջ գիտակցական կյանքում պայքարել եմ հանցավորության դեմ։ Զերծ մնալով այլ մանրամասներից, միայն օրվա իշխանիկներին և իրենց կողմից օգտագործվող ВОЗ-ի տղեքին կասեմ, որ իմ «վախը» վաղուց բռնած է և, որ ինձ լռեցնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է անհաջողության և, որ տեսանելի ապագայում ձեր ստորությունների համար պատժվելու եք։ Իմ fb ընկերներին խնդրում եմ այս գրառումս տարածել, որպեսզի քայլառաստները հասկանան, որ մեր պայքարը ազնիվ է, ընթացքը՝ անկասելի։ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»:

«ՉԻ». Հիմա եթե կրկին իշխանություններին մեղադրենք, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե Փաշինյանը կամ կառավարությունն ի՞նչ մեղավոր են, Շիրինյանի դաստիարակության և բարձրաստիճան սպա դառնալու մեջ նրանք մեղավորություն չունեն: Այո, նրանք մեղավորություն չունեն նրա գնդապետ դառնալու մեջ, բայց մեղավոր են, որ այս տեսակը ինչպես 12 տարի առաջ, այնպես էլ հիմա, ոչ միայն պատժված չէ, այլև շարունակում է հասարակությանը վիրավորել:

Սույն սուբյեկտը պետք է վաղուց կրեր իր պատիժը՝ Մարտի 1-ից հետո հասարակությանը խաբելու, վիրավորելու, պաշտոնական կեղծիք տարածելու, ապօրինի հրամաններ կատարելու և տալու համար:

Բայց դրա փոխարեն թողել են, որ հիմա էլ թոշակառուի կարգավիճակով բարբաջի «ВОЗ-ի տղեքի» և գործ տալու մասին՝ մոռանալով, որ «ՌՔ-ի տղա» լինելն անհամեմատ ավելի մեծ վիրավորանք է մեր հասարակության աչքերում:

Մի հարցում Շիրինյանը ճիշտ է, մարդամեկը նրա վախը վաղուց է բռնել, իսկ Հայկ Հարությունյանի խորհրդավոր ինքնասպանությունը հաստատ ավելի է ամրապնդել այդ վախերը: Եվ քանի որ իշխանությունները դեռ չեն պատժել վախ բռնողին, Շիրինյանն էլ շառից ու փորձանքից հեռու շարունակում է ծառայել նրան:

Իհարկե, խիստ չափազանցնելով պատիվ ունենալու մասին պահը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ