...

Պատերազմից մրսածները

Պատերազմից մրսածները

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ Սայաթ Շիրինյանը հայտարարել է. «Եթե որևէ մեկը համաձայն չէ իմ ասածների հետ, որ Ռ. Քոչարյանի հարցազրույցին արձագանքողները Տեր-Պետրոսյանի ախոռի կենդանիներ են, կարող են դիմել դատարան, և ես կապացուցեմ, որ ճիշտ եմ»։

«ՉԻ». Պատկերացնում ե՞ք, թե ինչ խղճուկ վիճակում է եղել մեր ոստիկանությունը Քոչարյանի օրոք, եթե ոստիկանության լրատվական ծառայությունը այսպիսի կենդանիներ են ղեկավարել: Սպայական կոչում էլ են ունեցել: 

Քոչարյանի ախոռում, իհարկե, ավելի ունիկալ կենդանիներ են եղել ու կան, բայց սա առանձնանում է: Նրանով, որ երբ պատերազմ էր ընթանում, վերջինս մրսում էր, քանի որ ցուրտ էր: Մեր բազմաթիվ հրաշք, պայծառ տղաներ մի քանի տարի շարունակ ցրտի, շոգի, անձրևի ու կարկուտի պայմաններում պատմություն էին կերտում, հերոսական էջեր գրում, իրենց կյանքը զոհաբերում, իսկ սա տանը նստած` մրսում էր: 

Ու սրանք խոսում են պատերազմից: Քոչարյանից սկսած: Խոսում են մթի ու ցրտի տարիներից: Դե, բա ի՞նչ խոսեն: Իրենց ախոռներում իսկապես ցուրտ էր: Հո կռվից չէին խոսելու: Պատերազմի ժամանակ մթից ու ցրտից ովքե՞ր պիտի բողոքեին. ճիշտ է, պատերազմ չտեսածները: 

Որոճացեք, որոճացեք ձեր պիցցան. այն կենդանական աշխարհում հարգված կերակուր է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2571 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ