...

Ուր որ գնաս՝ հետդ կգանք, հենց որ կանչես՝ մոտդ կգանք

Ուր որ գնաս՝ հետդ կգանք, հենց որ կանչես՝ մոտդ կգանք

«Շնորհակալ եմ, որ եկել եք»,- ասել է Սերժ Սարգսյանը իր հերթական դատավարության ժամանակ իրեն բակում սպասողներին։ Ի պատասխան՝ հավաքվածներն արձագանքել են․ «Միշտ կգանք»։ «Մի՞շտ, հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու»,- հումորով տարակուսանք է հայտնել Սերժ Սարգսյանը։ 

Այս էպիզոդը հիշեցրեց 2000-ական թվականների ռաբիս հիթերից մեկի կրկներգը՝ 

Ուր որ գնաս, հետդ կգամ,
Հենց որ կանչես, մոտդ կգամ․․․

Իր ճանաչվածությամբ այս երգը չէր զիջում անգամ Թաթուլի՝ «Սրտի բանալի»-ին։ Հարսանիքներին ակտիվ մասնակցող Սերժ Սարգսյանը, սակայն, ուրիշ երգի տակ էր նախընտրում պարել, որի կրկներգն այսպիսին էր՝

Աշխարհը մերն ա, մերն ա,
Աշխարհի կեսը մերն ա․․․

Փորձեցինք համացանցում փնտրել Սարգսյանի սիրելի պարեղանակները՝ տեսնելու, թե նրա հետ պարող ընկերներից քանիսն են եղել դատարանի բակում։ Սակայն մեր որոնումները բոլորովին այլ տեղ տարան մեզ։ Առաջ չէինք նկատել, որ վերոնշյալ՝ «Ուր որ գնաս․․․», կներեք արտահայտությանս համար, երգի մեծ երկրպագուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս երգի տակ նա թռվռում է, կողքին՝ ՔՊ-ականները՝ խոստանալով գնալ իր հետևից։ Մեկ այլ վիդեոյում էլ՝ Ֆրանկոֆոնիայի հայաստանյան հյուրերն են, որոնց պարեցնում են վարչապետի սիրած «երգի» տակ։ Վարչապետն էլ ոգևորված իրեն նետում է պարահրապարակ՝ անկանոն շարժումներով պար բեմադրելով։ Նույն անտաղանդությամբ, ինչպես մնացած դեպքերում։

Գոհար Վեզիրյան 

 

Էս մեկը հաստատ չեք տեսել

ՎԱՐԿԱՆԻՇ

   3949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ