ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԳՆ շենքը գրավելուց առաջ ցուցարարներին հայտարարել է. «Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է. ոստիկանությունը էս ընթացքում փորձ արեց բացելու, բայց մենք կատարեցինք մեր առջև դրված խնդիրը»:
Դե, հետո բիրիքով մտան արտգործնախարարության շենք: «Սպեցզադանին» կարելի է համարել հաջողված:
Սա ՀՅԴ-ի շատ կարևոր ձեռքբերումն էր: Փայլուն հաջողություն: Պատմական նշանակության իրադարձություն: Եթե ուրիշը չունենք, գոնե սրանով հպարտանանք:
Բայց մի հատ զարմանալի բան կա. ԱԳՆ-ի գրավումը մեկը մեկին նման էր դաշնակների կողմից Բանկ Օտոմանի գրավման օպերացիային:
1896 թվին Իշխան Սաղաթելյանի ապուպապերը մտան Կոստանդնուպոլսի օսմանյան բանկը, Եվրոպայից պահանջեցին հայկական հարցով լրջորեն զբաղվել, թե չէ բանկը կտրաքեցնեն:
Այս փայլուն օպերացիան ավարտվեց նրանով, որ բանկ ներխուժած դեմքերը ապահով կերպով տեղափոխվեցին Ֆրանսիա, իսկ Պոլսում էլ սկսվեցին հայերի զանգվածային կոտորածներ, հայկական հարցն էլ, ինչպես հիշում եք՝ մնաց փշալարերից կախված:
Հիմա թե ինչ աղետներ են մեզ սպասվում ՀՅԴ-ի այս հերոսական գրավումների արդյունքում, դժվար է ասել, բայց ընդհանրապես, լավ կլիներ, մի նոր բան մտածեն: 130 տարվա տեխնոլոգիաներն արդեն հնացել են:
Հ.Գ. Չբռնե՞ն, ՀՀ ԿԲ մտնեն: