ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Երևանի պատմության մեջ առաջին անգամ համայնքային իշխանությանը մեղադրում են թանկ ու որակյալ հանրային տրանսպորտ գնելու մեջ:
Մի քանի տարի առաջ ում պատմեիր, չէին հավատա»:
«ՉԻ». Մի քանի տարի առաջ ում պատմեիր, որ Երևանի իշխանությունները 280 հազ. եվրո արժողությամբ ավտոբուսներ են բերելու ու պետության պարտքն ավելացնելու են 20 միլիոն եվրոյով, չէին հավատա:
Ընդ որում, ինչի՞ վրա են, այսպես ասած, «ֆիշկան» դրել: Որ որակյալ ավտոբուսներ են: Դե, եթե թանկ լինելը կարևոր չէր, միանգամից սառնարանով, ջակուզիով, ոսկեջրած ավտոբուսներ բերեիք, ընդհանրապես գլխներիս նստեիք:
Նախկին քաղաքապետի օրոք բերված «Գազելները» գուցե որակով զիջում են ավտոբուսներին, բայց շատ ավելի էժան են, բոլոր դեպքերում հարմարավետ են, կոմպակտ են, գումարած դրան ավելի հարմարեցված են մայրաքաղաքի ճանապարհներին, նեղ փողոցներին, անորակ ասֆալտին: Բա դա էլ ասեք: