...

Փաշինյանի ռեյտինգը անցել է 100 տոկոսը

Փաշինյանի ռեյտինգը անցել է 100 տոկոսը

Իշխանական կայքերը, մեկը մյուսին հերթ չտալով, հրապարակում են այս «լուրը».

«Օնլայն հարցումների ամենամեծ հարթակներից մեկում՝ typeform-ում արդեն մի քանի օր է, ինչ անցկացվում է օնլայն հարցում` Հայաստանի գալիք ընտրությունների հետ կապված։ Հարցմանը այս պահին մասնակցել է 4000-ից ավելի քաղաքացի, ինչը բավականին մեծ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ ավանդական, օրինակ՝ Գելափի հարցումների ժամանակ հարցվողների թիվը 1200-ին մոտ է լինում։

Հարցման արդյունքներով, անխոս, առաջատար է Փաշինյանը, երկրորդ տեղում է Արամ Զավենի Սարգսյանը, եռյակը եզրափակում է Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը։ Քոչարյանը չորրորդ տեղում է և, ըստ ամենայնի, չի հաղթահարում անցողիկ շեմը»:

«ՉԻ». Որքան պետք է արհամարհես սեփական ժողովրդիդ ինտելեկտը, որ օնլայն հարցումները ներկայացնես որպես սոցիոլոգիական հարցումներ: Թեպետ ինչ սպասես մի ուժից, որը պատերազմից հետո համացանցը ողողել է՝ «Եթե վարչապետի հետ ես, սեղմիր լայք» վերտառությամբ նյութերով:

Ըստ վերը նշված հրապարակման՝ Փաշինյանն ունի 66.5 տոկոս, Արամ Սարգսյանը 13.6 տոկոս, Բաբաջանյան-Շիրինյան զույգը 10.4 տոկոս ձայն: Այսինքն՝ պատերազմից ու տոտալ ձախողումից հետո Փաշինյանի վարկանիշը ոչ միայն չի նվազել, այլև ժողովուրդը ցանկանում է, որ նա նաև ընդդիմություն չունենա: Հաջորդիվ կներկայացնեն նոր հարցումների մասին տվյալներ, ըստ որոնց՝ ժողովուրդը ցանկանում է Փաշինյանի գլխին տեսնել թագ ու թող կոչվի «Հայաստանի կայսր»:

Հ.Գ. Շատ մի ուրախացեք, պարզապես Քոչարյանի թիմակիցները չեն իմացել այդ հարթակի մասին, աչքաթող են արել: Հեսա մի քանի ժամում այնպես գրոհեն, այնքան լցոնեն, որ պարզվի՝ Քոչարյանը ունի 95 տոկոս վարկանիշ, իսկ մնացած հինգն էլ ցանկանում են երկրի ղեկավար տեսնել Տիգրան Արզաքանցյանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ