«-Այսինքն՝ նորի՞ց եք կրկնելու, որ Փաշինյանը դավաճան է։
-Եթե պետք լինի, ըստ անհրաժեշտության՝ այո»։
Սա հատված էր ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցազրույցից:
«ՉԻ». Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ իրենց անլուրջ վարքագծով ու գործունեությամբ ամբողջովին վարկաբեկեցին Փաշինյանի նկատմամբ քննադատությունը և պայքարը:
Ի՞նչ է նշանակում՝ ըստ անհրաժեշտության: Մեկին մեղադրում եք պետության նկատմամբ ամենամեծ հանցագործության մեջ, բայց ըստ նպատակահարմարությա՞ն եք դրա մասին բարձրաձայնում: Եթե ինքը ձեզ հետ գնա պայմանավորվածությունների, ասենք՝ չփոխի ընտրական օրենսգիրքը, ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանափակումներ կիրառի կամ թողի բացեք «Շանգրի-Լան», ապա ժամանակավորապես կդադարի լինել դավաճան, բայց եթե խախտի պայմանավորվածությունները, ապա կրկին կդառնա դավաճան:
Մելքումյանը գոնե հասկանո՞ւմ է, որ այդ միջանկյալ ժամանակահատվածում իրենք էլ են մեխանիկորեն դառնում դավաճան, քանի որ համագործակցում են դավաճանի հետ կամ առնվազն դադարում են բարձրաձայնել իրենց հայտնի տեղեկությունները դավաճանության մասին:
Մելքումյանը գոնե հասկանո՞ւմ է, որ այդպիսի կեցվածքի պատճառով իրենք էլ են արժանի մի հատ «սալամի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: