...

Գևորգ Պետրոսյանի տառապանքները շարունակվում են

Գևորգ Պետրոսյանի տառապանքները շարունակվում են

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե խոսակցություններ են շրջանառվում, որ Գևորգ Պետրոսյանից հետո հաջորդը կուսակցությունը լքելու են ինքը և Նաիրա Զոհրաբյանը, ասել է. 

«Այդ ինչպե՞ս եմ ես խմբակցությունից դուրս գալիս, երբ այս ամենի կիզակետում եմ։ Երկրորդը՝ ես ինքս ինձանից կարո՞ղ եմ հեռանալ։ Ես կուսակցությունում ոչ միայն քաղաքականություն իրականացնող եմ, այլև քաղաքականություն մշակող եմ, ես ինքս ինձանից կարո՞ղ եմ հեռանալ, իհարկե՝ ոչ»:

«ՉԻ». Ըհը, մենք այդպես էլ զգում էինք, որ Գևորգ Պետրոսյանը ոչ թե խմբակցությունից, այլ ինքն իրենից է դուրս եկել:

Ախր զգում էինք, որ վերջին տարիներին Գևորգ Պետրոսյանի հետ մի բան այն չէ, հաճախակի է հոգևոր և այլ կարգի խնդիրներ ունենում, մի տեսակ ինքն իրեն նման չէ, խոսելիս ոնց որ ուրիշ մարդ խոսի:

2010-ին Գևորգ Պետրոսյանն արդեն մի անգամ ինքն իրենից դուրս էր եկել: Ուղղակի ԲՀԿ-ն չուզեց այդ փաստը հանրայնացնել և հայտարարեց, որ մարդը պարզապես դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը:

Բայց 2015-ին Գևորգ Պետրոսյանը նորից ինքն իր մեջ մտավ: 6 տարի խեղճ մարդը տառապում էր, չգիտեր, մնա՞ իր մեջ, թե՞ դուրս գա: Ի վերջո դուրս եկավ իր մեջից: 

Տեսնենք, այլևս նախկին ԲՀԿ-ականը ինչքան կկարողանա առանց իր մեջը մնալու յոլա գնա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1093 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ