...

Փախե՛ք, Բուռնաշն է գալիս

Փախե՛ք, Բուռնաշն է գալիս

«Թաղային խուժանի դեմ ես եմ դուրս գալու և պայքարեմ, եթե նման բան լինի»,- այսպես է պատասխանել Աժ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը՝ ընտրությունների ժամանակ նախկին իշխանությունների կողմից հնարավոր ընտրակեղծարարության մասին հարցին:

«ՉԻ». Այ հիմա պարզ դարձավ, թե ինչու իշխանությունը, աննախադեպ աջակցություն ունենալով, 3 տարի ընտրական բարեփոխումների չգնաց և միայն վերջին պահին վերացրեց ռեյտինգային համակարգը:

Իշխանություններն իրենց արսենալում Աշոտ Աղաբաբյան անունով գաղտնի զենք ունեին: Հիմա՝ հունիսի 20-ին, նախկինները կտեսնեն, թե ինչ է գալու իրենց գլխին:

Ամենայն հավանականությամբ, Աշոտ Աղաբաբյանը ընտրություններին կնախապատրաստվի հունիսի 19-ի երեկոյան: Առավոտ կանուխ ընդամենը մի քանի բաժակը նրան այլևս անկասելի կդարձնի: Նրանք, ովքեր ճանաչում են Գալուստ Սահակյանի աներձագին, գիտեն, որ եթե նա լիցքավորված լինի, ապա նրա դեմ խաղ չի լինի: Գրոհով կմտնի ընտրատեղամաս, և բոլոր ընտրակեղծարարներն իսկույն կփախչեն:

Մի տեխնիկական հարց կա, որը կարծում ենք իշխանությունները կլուծեն մինչև ընտրությունների բուն օրը: Պետք է այնպես անել, որ Բուռնաշը 12 ժամվա ընթացքում 2 հազար ընտրատեղամաս այցելի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ