...

Պետական և սեփական շանորդիների տարբերությունը

Պետական և սեփական շանորդիների տարբերությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականացնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում:

Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու ՔՊ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում.

ա. Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը:
բ. Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու:
գ. Մինչև հիմա հուզվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից:
դ. Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկայի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգություններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված:

Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը»:

«ՉԻ». Աշոտյանի այս գրառման մեջ մեր ուշադրությունը գրավեց մի դետալ. որ ասում է, թե «Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու»: 

Եթե 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելը այդքան լավ է հիշում, ուրեմն պետք է հիշի, որ նույն այդ կառավարության մաս են կազմել նաև Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն: Երկու կուսակցություն, որոնց հետ ՀՀԿ-ն հենց հիմա ջան-ջիգյար նստած, քննարկում է Նիկոլ Փաշինյանին տապալելու հարցը:

Հետաքրքիր է, Արմեն Աշոտյանը Իշխան Սաղաթելյանին ու Գագիկ Ծառուկյանին էլ է հիշեցնո՞ւմ, որ նրանք դավաճանի կառավարության մաս են կազմել: Թե՞ դա պահում է հետոյի համար: Որ եթե հանկարծ իրենց խելոք չպահեն, հիշեցնի:

Այսինքն՝ Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Սաղաթելյանը դավաճանոտ դեմքեր են, բայց Մարուքյանը մի քիչ ավելի դավաճան է, քանի որ ՀՀԿ-ի դավաճանը չի: Անմիջապես հիշում ես ամերիկյան ղեկավարի հայտնի խոսքը. «Սամոսան շան որդի է, բայց մեր շան որդին է»: 

Մարուքյանին քննադատելու հազար ու մի ավելի համոզիչ փաստարկներ կան, բայց Աշոտյանը գնացել ու ամենաանհաջողն է ընտրել՝ հարվածի տակ դնելով նաև իր ներկայիս գործընկերներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1111 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ