...

Վերջը քամինգ-աութն է

Վերջը քամինգ-աութն է

Երկու օր է, ինչ Արմեն Աշոտյանը և Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքով բեմադրում են «սիրում է, չի սիրում» խաղը:

Տպավորություն է, որ երկուսով մեկ երիցուկ են ձեռք բերել և հերթով քաշում են: Մեկ իրար չեն սիրում, մեկ սիրում են, մեկ էլ իրար ինադու տալիս են երրորդ անձի անունը: Այդ մեկը, թերևս արվում է խանդ առաջացնելու համար:

Չենք զարմանա, որ այս մանկական խաղը ավարտվի քամինգ-աութով և նրանցից մեկը կամ հենց երկուսը խոստովանեն իրական զգացմունքների մասին:

Բայց ամեն դեպքում, որքան էլ նրանք տարվեն ազատական հովերով, չպետք է մոռանան, որ նախ պետք է ստանան օջախի մեծի օրհնությունը: Ճիշտ է, նա հեռու է՝ Վատիկանի պադվալներում, բայց անպայման պետք է հասնել նրան և հարցնել՝ ինչպես կվերաբերվի այդ միությանը: Միգուցե նա ուրիշ ծրագրեր ունի նրանց վերաբերյալ և լրիվ ուրիշ մարդկանց է նրանց խոստացել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ