...

Դժվար է մեղադրել Մարուքյանին, որ չցանկացավ մատաղ լինել

Դժվար է մեղադրել Մարուքյանին, որ չցանկացավ մատաղ լինել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի էջում գրել է.

«Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է։ Ճիշտ ասեմ, չհավատացի, որովհետև դժվարությամբ էի պատկերացնում Նիկոլից ավելի վտանգավոր հատկանիշներով որևէ քաղաքական գործիչ։ Այսօր վերջնականապես համոզվեցի, որ արժեքներից, սկզբունքներից, իդեալներից մեծ-մեծ խոսացող քաղաքական ուժն իր ղեկավարի «շնորհիվ» ընդամենը Նիկոլի քաղաքական խաղի արանքում պետությունը փուռը տվող, խորհրդարան պետպատվերով ներմուծված տրոյական ձի էր։ Արձանագրեք, որ ԼՀԿ-ն պաշտոնապես դարձավ Նիկոլի երկրորդ կուսակցությունը»։

«ՉԻ». Միքայել Մինասյանի յոթ հարկանի հայհոյանքներից հետո Աշոտյանի խայթոցները մի տեսակ չեն նայվում: Բացակայում է էքսպրեսիան և «գռադուսը» բարձրացնելու հանձնարարականը:

Եթե Մարուքյանը ավելի վտանգավոր է, ի՞նչ կա մտածելու՝ հանգիստ նստեք տեղներդ և սպասեք, թե երբ է Մարուքյանը գահընկեց անելու Փաշինյանին:

Այդ ժամանակ կհանեք ձեր բոլոր կոմպրոմատները և կսանձեք «վտանգավորին»: Օրինակ՝ շատ հետաքրքիր կլինի 2012 թվականի ընտրություններին աջակցելը, կուսակցություն բացելու ֆինանսավորումը, 2015-ին Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները պաշտպանելը կամ 2018 թվականին երրորդ ճանապարհով գնալու դրդապատճառները:

Մարուքյանն ընդամենը հասկացավ, որ այնքան նեղն եք, որ հանուն այսրոպեական կոնյունկտուրայի պատրաստ եք իրեն մատաղ անել և չցանկացավ գառան հեզություն դրսևորել: Դժվար է մարդուն մեղադրել, որ ճկունություն ցուցաբերեց և խուսափեց մատաղ լինելուց:

Եվ վերջապես, արդեն ծիծաղելի չէ Հրայրին, Ալվինային ու Ֆելիքսին ներկայացնել իբրև պետություն: Նրանց ճեպազրույցներից հետո առավելագույնը նրանց կարելի է համեմատել ինչ-որ ՍՊԸ-ից աշխատանքից հեռացված աշխատակիցների հետ: Աշխատակիցներ, որոնք իհարկե իրավունք ունեն բողոքելու, թե առանց աշխատանքի ինչպե՞ս են վճարելու իրենց վարկերը:

Վատ չի լինի, որ նաև խոստովանեք, թե ՀՀԿ-ին կից քանի՞ մարդ-կուսակցություն էիք պահում և դեռևս պահում եք՝ առանց ընկալելու դրա անօգտակարությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1167 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ