...

Լրտեսական կրքեր

Լրտեսական կրքեր

Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Էդմոն Մարուքյանն ընդդիմադիր դաշտում Նիկոլ Փաշինյանի ուղարկած ագենտն էր, որը բացահայտվել է։ 

Հլը մի րոպե։ Ըստ «ընդդիմադիր դաշտի», Նիկոլ Փաշինյանն ինքը «Արևմուտքի ագենտ» է, իսկ ըստ իշխանությունների՝ «ընդդիմադիր դաշտն» էլ հեղեղված է «ռուսական ագենտներով»։ Այսինքն՝ ստացվում է, որ «Արևմուտքի ագենտն» իր հերթին ագենտ է ուղարկել «ռուսական ագենտների» ճամբար․․․ Բայց տեսակետ կա նաև, թե «ռուսական ագենտ» նախկին իշխանություններն իրենք են որպես պրոյեկտ աճեցրել «Արևմուտքի ագենտ» Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ նույն Էդմոն Մարուքյանի հետ, որը հետո գործուղվել է «ռուսական ագենտների»․․․ Չէ, շատ խճճվեցինք։ Ավելի լավ է հայ ժողովրդի անունից դիմենք ԿԳԲ-ին ու ՑՌՈւ-ին և կոչ անենք «ՀՀ տարածքում զսպվածություն ցուցաբերել և փոխադարձաբար զերծ մնալ լարվածության աճից»։ 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ