...

Պետք է վերացնել տոներն ու հանգստյան օրերը

Պետք է վերացնել տոներն ու հանգստյան օրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով գնաճին և պատկան գերատեսչությունների կանխատեսումներին, որ գնաճը մեծանալու է, իսկ առջևում տոներ են, ասել է. «Այնպես ենք արել, որ տոներին մարդիկ շատ չսպառեն»:

«ՉԻ». Միջին դարերի պատմության դասագրքերից երևի տեղյակ կլինեք, որ օրինակ, 18-րդ դարում Անգլիայում կամ ցարական Ռուսաստանում մարդիկ գործարաններում, մանուֆակտուրաներում աշխատում էին օրական 14-15 ժամ: Գիտե՞ք ինչու:

Չէ, շատ էլ որ գրում էին, թե այդպես ագահ կապիտալիստները հարստահարում էին չարքաշ ժողովրդին, բանեցնում նրանց, կոպեկներ վճարում: Իրական պատճառն այն էր, որ չարքաշ բանվորն ավելի քիչ ժամանակ էր ունենում՝ սպառելու համար: Գնում էր աշխատում, 14-15 ժամ, հոգնած-բեզարած տուն գալիս, մի կտոր հաց ծամում ու քնում: Առավոտը վեր էր կենում, նորից գնում գործի: Այդպիսով, հաց ուտելու վրա քիչ էր փող ծախսում, դրա համար էլ ժողովրդի ձեռը փող կար:

Այնպես որ, պետք է տեմպը չթուլացնենք: Պետք է ոչ միայն տոն օրերը վերացնել, այլ նաև աշխատանքային շաբաթը դարձնել 6 օր՝ օրական 12 ժամով, որ մարդիկ հավայի այստեղ-այնտեղ փող չծախսեն, խոզի բուդը մոռանան: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3268 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ