ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Պոպուլիզմը էնպիսի բան է, որ անկլավների թեմայով հերթական ճոռոմ-ճոռոմ խոսողին, որ ասես.- «Այ դու սրիկա հողատու, փաստորեն Արծվաշենի վերադարձը չես ուզում, հա՞»,- պլշած կնայի դեմքիդ, հետո կամաց-կամաց կփորձի ճամարտակել, թե՝ բայց Արծվաշենը ստրատեգիկ առումով այդ նշանակությունը չունի...
Ու այդտեղ, երբ վրա բերես.- «Ո՞նց, փաստորեն հայրենի հողը պրագմատիկ համեմատության մեջ ես դնու՞մ, այ դու հայրենադավ դավաճան»,- երևի թե, այլևս չխոսի»։
«ՉԻ». Պոպուլիզմն էնպիսի բան է, որ երբ քո քյալլագյոզությունների արդյունքում կորցնում ես Արցախի կեսը, 4,5 հազար զոհ ես տալիս, բանակդ վարի ես տալիս, Արցախի հետ կապը կորցնում ես, Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, թողնում ես, որ հակառակորդդ սահմանամերձ տարածքներում կիլոմետրերով առաջ գա, պետականությունը կորցնելու վտանգի տակ ես դնում, բայց դու էսքանի փոխարեն որպես ձեռքբերում Արծվաշենի հնարավոր, հավանական, վերադարձն ես համարում: Որը դեռ հարց է, կվերադարձնենք, թե չէ:
Ու ստացվում է, որ իրական դավաճանները նրանք են, ովքեր սրանց բերած աղետներից են խոսում, փոխանակ հպարտանան Արծվաշենի ենթադրյալ վերադարձով:
Հ.Գ. Պոպուլիզմն էնպիսի բան է, որ մեկ-մեկ հայրենիք ես կորցնում, բայց պահպանում ես ռեյտինգդ: