...

ՊՈՒ-ի մտքի տիտանները

ՊՈՒ-ի մտքի տիտանները

«Հասկանում եմ գայթակղությունը՝ սեփական դատարկագլուխների կողքին կրթված անձանց ունենալու, բայց «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն անհամատեղելի են»:

Այսպես է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը պատասխանել 168.am կայքի այն հարցին, թե հնարավո՞ր է համագործակցություն ՊՈՒ դաշինքի և ՔՊ-ի միջև:

«ՉԻ». Սենց մի տեսակ ավարտուն չէ միտքը: Անպայման մի երկու քաղցր խոսք էլ պետք է շռայլել այդ դատարկագլուխներին ձայն տված 650 հազար քաղաքացիներին: Օրինակ՝ մենք չունենք համագործակցելու թուրքերի, ժեխերի ու բոմժերի քվեների արդյունքում իշխանություն ձևավորած թիմի հետ:

Արթուր Վանեցյանի, Տարոն Մարգարյանի, Մարտուն Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի կրթական ցենզի մասին բոլորն են տեղեկացված: Եվ այո, արդարացված է, որ Հայաստանի լավագույն ուղեղները չեն ցանկանում համագործակցել գործող իշխանությունների հետ: Ի՞նչ են ավարտել, որ մի հատ էլ գան ու ոտք մեկնեն աշխարհի լավագույն բուհերը ավարտած վերը նշված անձանց հետ:

Թող գոհ լինեն, որ ՊՈՒ դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած Վանեցյանը և Թովմասյանը իրենց գիտելիքներով, փորձով, հմտություններով ու տաղանդով շուրջ 2 տարի կիսվել են այս ապիկար իշխանությունների հետ: Պարզապես ներկաները այնքան մտավոր հետամնաց էին, որ չկարողացան օգտվել այդ մարդկանց՝ իրենց կողքին գտնվելու հանգամանքից: Ոչինչ չսովորեցին այդ կրթված մարդկանցից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ