...

Հիմա ո՞վ է Սերժ Սարգսյանը

Հիմա ո՞վ է Սերժ Սարգսյանը

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը հայտարարել էր, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 

Այն հարցին, որ Սերժ Սարգսյանը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է ընտրություններում, Սոս Հակոբյանը պատասխանել է. «Ես դա չեմ մեկնաբանում։ Հարցազրույցը չի վերաբերում ոչ «Պատիվ ունեմ» դաշինքին, ոչ էլ, կարծում եմ, ընտրական գործընթացներին»:

«ՉԻ». Եթե անկեղծ, մեզ մինչև հիմա մի հարց հանգիստ չի տալիս. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը անձամբ չգլխավորեց «Պատիվ ունեմ» դաշինքը, այսինքն՝ ուղղակի մասնակցություն չունեցավ ընտրություններին: Համենայնդեպս, ավելի վատ չէր լինի:

Սա ասում ենք նրա համար, որովհետև մի քանի հանրապետականի գիտենք, որոնք շատ անկեղծ մեզ ասում էին, որ Նիկոլին ատում են, Քոչարյանից զզվում են, բայց Արթուր Վանեցյանին էլ կասկածամտությամբ են վերաբերվում, այնքան էլ չեն վստահում նրան և ընտրություններին չեն մասնակցելու: Իրենք իրենց առաջնորդ և անվերապահ հեղինակություն էին համարում Սերժ Սարգսյանին, որի համար պատրաստ էին քյալլա տալ, բայց ոչ՝ Արթուր Վանեցյանի համար: Այստեղ խոսքը նրա մասին չէ՝ Արթուր Վանեցյանը լա՞վն է, թե՞ վատը, այլ նրա, որ ՀՀԿ-ի շատ համակիրների չի դզել նրա՝ դաշինքի ղեկավար լինելու հանգամանքը:

Հիմա «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակի ասածից դուրս է գալիս՝ Սերժ Սարգսյանը շատ փոքր մարդ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վրա ազդեցություն ունենա, կամ՝ նրա ասածը «ասնավանի» չէ: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Նիկոլը հաղթել է ընտրություններում, սա ասում է՝ դա չի վերաբերում ընտրական գործընթացներին: Բա ի՞նչն է վերաբերում: Սրանից ավելի վերաբերող բան պիտի ասե՞ր Սերժ Սարգսյանը: Լավ է, չի ասել՝ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ»-ի անունից խոսելու իրավունք չունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   935 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ