«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի աղմկահարույց հարցազրույցին, որտեղ նա Սերժ Սարգսյանին բազմաթիվ մեղադրանքներ էր ներկայացրել, այդ թվում՝ դավաճանության, ասել է. «Չէի ուզի նման մարդու՝ պատվերով տրված հարցազրույցը դարձնենք օրակարգի հարց: ԱԱԾ մարմինների պատմության մեջ Կառլոս Պետրոսյանն ամենավարկաբեկված, ամենաչընդունված անձն է և իրավունք չունի նման գնահատականներ տալ: Հարցազրույցից պարզ երևում է, որ այդ հարցազրույցը նա տվել է ոչ թե իր կողմից, այլ իրեն ոչ բնորոշ բառապաշարով գրագետ պատրաստված տեքստեր: Կառլոս Պետրոսյանը ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է մի մարդ, որը շատ վատ բարքեր է բերել համակարգ, որը իր պաշտոնավարման ընթացքում վաճառել է ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված՝ Սևանում հանգստյան գոտին, հյուրանոցը և սեփականացրել է»:
«ՉԻ». Կառլոս Պետրոսյանի հարցում մենք Արթուր Վանեցյանի հետ նաղդ դաշնակից ենք: Կառլոս Պետրոսյանին լավ ենք ճանաչում: Դրա ղալաթներն էլ ենք հիշում, հիշում ենք, թե ոնց էր մեր վրա բանդիտների քսի տալիս, ոնց էր խրվել տարատեսակ սկանդալների և կոռուպցիոն գործերի մեջ: Ինքը, իր տղաները: Ինչ որ Վանեցյանն ասում է նրա մասին, դեռ մեղմ է ասել:
Կառլոս Պետրոսյանն իսկականից ԱԱԾ ամենավարկաբեկված ղեկավարն է եղել, որը շնային հավատարմությամբ ծառայում էր Քոչարյանին: Իսկ շնային հավատարմությունը վաղեմության ժամկետ չի ունենում: Քոչարյանի Խատիկոն է, էլի: Կներեք, որ գյոզալ շանը համեմատում ենք Կառլոսի հետ:
Հ.Գ. Ի դեպ, երբ 2004-ին Կառլոս Պետրոսյանին դուրս շպրտեցին ԱԱԾ-ից, դրանից հետո մինչև հիմա ատամ ունի Սերժ Սարգսյանի վրա: