...

Պրոֆեսիոնալ «պրոֆեսորը»

Պրոֆեսիոնալ «պրոֆեսորը»

ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջորջթաունի համալսարանում հանդես եկա դասախոսությամբ, որին ներկա էին քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողներ և դասախոսներ»:

«ՉԻ». Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահել: Ըհը, տեսնո՞ւմ եք, թերի բարձրագույնով կարելի է դասախոսություն կարդալ: Էն էլ Ջորջթաունում:

Էդ միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողները դասախոսությունից հետո հաստատ լիկվիդ են ընկնելու, իսկ դասախոսները նորից պիտի ստաժիրովկա անցնեն: Որովհետև Նիկոլ Փաշինյանն այնպիսի բաներ է դասախոսել, որ հասկացել են՝ կյանքից հետ են մնացել, քաղաքականությունից ու քաղաքագիտությունից էլ բան չեն հասկանում:

Այնպես որ, եկել է ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի ՀՀ Գիտությունների ակադեմիայի իսկական թղթակից-անդամ: 

Բայց չէ, որոշել է մնալ խմբագրի դիրքերում: Երևի դրա համար է խմբագրել ստատուսը և «դասախոսությունը» դարձրել «ելույթ»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   241 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ