...

Պրոֆեսիոնալը

Պրոֆեսիոնալը

«- Ամեն դեպքում, ըստ Ձեր կանխատեսման, այս համաճարակային իրավիճակը որքա՞ն կտևի, և ի՞նչ խնդիրների առաջ կարող ենք մենք դեռ կանգնել։

- Էն Բարոն Մյունհաուզենին հիշում ես, չէ՞, որ էդ մոմենտին իրեն միայն իր ծաղիկներն էին հետաքրքրում։ Էս մոմենտին ինձ հետաքրքրում է, որ «Վարդանանցի» հոսքն իջել է մինչև 20 տոկոս։

- Բիզնեսի տեսանկյունից եք նայում, փաստորեն։

- Այո, հիմա ես բիզնեսմեն եմ, բիզնեսի տեսանկյունից եմ նայում։ Թե չէ էն մարդիկ, որոնք բիզնեսով զբաղվելիս քաղաքականության մասին են դատում կամ՝ ընդհակառակը, իմ հարգանքը չեն վայելում»։  

Սա հատված էր առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Իհարկե, պետք է նախ գնահատել նախկին նախարարի անկեղծությունը: Մարդը, ի տարբերություն իր նախկին մի կոլեգայի, այս իրավիճակում հանդես չի գալիս հայրենասիրական ամպագոռգոռ հայտարարություններով, բայց տակից մամուլի արշավանքներ կազմակերպում գործող նախարարի դեմ: Ի տարբերություն վերը նկարագրված նախկին նախարարի՝ խոսնակին չի ուղարկում սոցիալական ցանցեր՝ զրպարտելու ու նսեմացնելու Թորոսյանի աշխատանքը: Եվ իրեն պահում է Կարեն Կարապետյանի կառավարության իսկական անդամին հարիր՝ միայն բիզնես և ոչ մի բան ավել: 

Ինչ պանդեմիա, ինչ հայրենիք, ինչ մտահոգություն հայրենակիցների առողջության մասին: Իջել են եկամուտները, և վերջ:

Զավեշտալի է, երբ ներկայումս տեսակետներ են հնչում, թե նախկին առողջապահության նախարարներն ավելի լավ կդիմակայեին այսօրվա մարտահրավերներին: Օրինակ, եթե ոչինչ չփոխվեր, Ալթունյանը շարունակելու էր պաշտոնավարել: Եվ միայն կարելի է պատկերացնել, թե նա ինչպես էր կազմակերպելու աշխատանքը: Մարդը ոչ մի բան անելու սիրտ չէր ունենալու: Մի կողմից՝ պետք է մտածեր Վարդանանց բժշկական կենտրոնի եկամուտները նվազելու, մյուս կողմից՝ պանդեմիային դիմակայելու մասին: Եվ, ի վերջո, երկուսն էլ ձախողելու էր:

Նախկինների մասին մեծ կարծիք ունեցողները թող կարդան Ալթունյանի հարցազրույցը և հասկանան, թե ինչ պրոֆեսիոնալ անհայրենիք գործիչների մասին են իրենք երազում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4900 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ