...

Քաղաքացիները պետք է սա իմանան

Քաղաքացիները պետք է սա իմանան

Շատերը չգիտեն, որ ՀՀ քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսվում Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար:

Քաղաքացիների իրազեկման նպատակով հիշեցնում ենք.

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 277. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը

1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ