Այսօր Նիկոլ Փաշինյանը ձնագնդիկով խփեց լրագրողներին:
Ներկայացնում ենք քաղաքական գործիչների արձագանքը:
Արթուր Վանեցյան. «Կանգ առ, Նիկոլ: Ես դեռ ամռանն էի քեզ զգուշացնում, որ ձյուն է գալու»:
Արթուր Դանիելյան. «Արդար է, հասնում է: Պետք է ձեզ գցի ձյան մեջ ու թաղի»:
Ռոբերտ Քոչարյան. «Սա ուղիղ ճնշում է իմ նկատմամբ: Այդ լրագրողները կհիվանդանան և չեն կարողանա լուսաբանել իմ նկատմամբ իրականացվող բռնաճնշումները»:
Սաթիկ Սեյրանյան. «Հայաստանի ոչ մի ղեկավար չէր խփել լրագրողներին: Սա ուղիղ ճնշում է մամուլի հանդեպ»:
Նարեկ Մալյան. «Մենք պարզել ենք այդ ձյան ծագումնաբանությունը: Այն պատահական չէր հայտնվել այդտեղ, Սորոսն ուղիղ կապ ունի դրա հետ»:
Տիգրան Խզմալյան. «Ձյունը դա Ռուսաստանի խորհրդանիշն է: Այն բերելով առաջին պլան՝ Փաշինյանը ծառայում է Կրեմլի ծրագրերին»:
Սերժ Սարգսյան. «Պոպուլիստները եկել են իշխանության գլուխ»:
Գևորգ Պետրոսյան. «Ձնագնդիկով խփելս որն ա՞: Ի՞նչ թազա մուննաթ գալու ձև ա»:
Լիլիթ Մակունց. «Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը խմբակցությունում: Չունենք պաշտոնական մեկնաբանություն»:
Հովիկ Աղազարյան. «Ցանկացած հայի համար պետք է պատիվ լինի, որ Փաշինյանը իրեն խփում է: Ես շատ կուզեի լինեի այդ լրագրողների տեղը»:
Արփինե Հովհաննիսյան. «Ես արդեն բոլոր իմ ռեսուրսները ներդրել եմ, որպեսզի աշխարհը իմանա, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նամակներ եմ գրել ՄԱԿ-ի խոշտանգումների գծով հանձնակատարին, Նոբելյան մրցանակի Խաղաղության բոլոր դափնեկիրներին»:
Արմեն Աշոտյան. «Այդ ձյան պայմանավորվածությունները դեռ նախագահ Սարգսյանի օրոք են ձեռք բերվել: Մի մոռացեք, որ Սուրենյանը մեր կադրն է»: