...

Քարոզչական տեսահոլովակների սցենարներ

Քարոզչական տեսահոլովակների սցենարներ

Նախընտրական քարոզարշավը սկսվել է, և մենք սիրով քաղաքական ուժերին առաջարկում ենք քարոզչական հոլովակների սցենարներ։ Մեզ էլ ինչ կտաք՝ կտաք։ Եվ այսպես։

«Հայաստան» դաշինք

Արար 1: Մութ ու ցուրտ տարիներ՝ սև ու սպիտակ կադրերով։ Հանդիսավոր մի ձայն պատմում է, թե ինչ խայտառակ ու ամոթալի ժամանակներ էին առաջին պատերազմի տարիները։ Պատկերները միանգամից դառնում են գունավոր։ Քոչարյանը, Երևանի քաղաքապետարանի մասանդրայում կանգնած, հեռադիտակով նայում է։ Էկրանին՝ «Կոնգրես» հյուրանոցը, «Էրեբունի Պլազան», «Նաիրի» բժշկական կենտրոնը, «Նաիրի Ինշուրանսի» շենքը, «Տոյոտայի» գրասենյակի շենքը, «Կապուտակ Սևան» հանգստյան տունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Կոնվերս բանկը», Հյուսիսային պողոտայի շենքերը․․․

Արար 2: Պատկերը փոխվում է։ Քոչարյանը թոռնիկների հետ բասկետբոլ է խաղում։ «Պապի, կրելու ենք, չէ՞», հարցնում է թոռնիկներից մեկը։ Այդ պահին կրտսեր որդին մտնում է խաղահրապարակ ու իրեն մեկնում օպտիկական նշանառությամբ հրացանը և ասում, որ Նիկոլն իրեն բանավեճի է հրավիրում (հրացանի վրայի «сделано в России» գրությունը՝ խոշոր պլանով)։

Արար 3: Երեկո։ Քոչարյանը, սրճարանում նստած, Ժյուլ Վեռն է կարդում և ջազ լսում։ Կողքի սեղանից ուսանողական տարիների ընկերներից մեկն ասում է «պրիվետ, Ռոբ»։  Ինքը տեղից վեր է կենում, մոտենում նրան, ողջագուրվում և լայն ժպիտով թփթփացնում նրա ուսին՝ ասելով «ամեն ինչ լավ է լինելու»։ Վերջին կադրը՝ դաշինքի լոգոն։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ