...

Քերոբյանը նոր պաշտոն կստանա

Քերոբյանը նոր պաշտոն կստանա

«Հայաստանի տնտեսությունը գրեթե վերականգնվել է»:

Հայտարարության հեղինակը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է:

«ՉԻ». Եվ բոլորը սկսել են քննադատել, ծաղրել ու հեգնել նախարարին: Բայց ոչ ոք չի ցանկանում ուշադրություն դարձնել, որ Քերոբյանը ընդամենը ճշգրիտ կատարում է իր անմիջական ղեկավարի՝ վարչապետի հրահանգները: Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ Արագածոտնի մարզում՝ դպրոցականների առաջ ելույթ ունենալիս, հայտարարեց, որ մենք կրկին պետք է սկսենք երազել:

Մարդն էլ առաջինը արտահայտվեց՝ ըստ էության կյանքի կոչելով ղեկավարի ցանկությունը: Իհարկե, տնտեսությունը վերականգնվել է: Գնաճը այնպիսի մակարդակի է հասել, որ եթե տնտեսությունը մի 20 տոկոսով էլ նվազի, տնտեսությունը դրամային տեսքով ներկայացնելու դեպքում կարող է պարզվի, որ 20 տոկոսով աճել է:

Կարծում ենք, որ մեր միակ խնդիրը տնտեսությունը չէ: Քերոբյանը 4 ամսում վերականգնեց տնտեսությունը, հիմա գործը արդեն հեշտ է: Menu.am-ի որևէ առաքիչ էլ գործը «յոլա» կտանի: Պետք է Քերոբյանի տաղանդներն օգտագործել նաև մյուս, ոչ պակաս խնդրահարույց ոլորտներում: 4 ամսով նշանակել ՊՆախարար, իսկ այնուհետև ևս 4 ամսով՝ ԱԳՆախարար: Սկզբում ռազմական պոտենցիալը կվերականգնվի, իսկ հետո նաև դաշնակիցներ կհայտնվեն:

Մի խոսքով՝ հապաղելը հավասարազոր կլինի դավաճանությանը, Քերոբյանը օր առաջ պետք է նոր պաշտոն ստանա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   807 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ