...

Քերոբյանը պետք է մնա

Քերոբյանը պետք է մնա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ևս 6 ամսով երկարաձգելու՝ Կառավարության որոշման նախագիծը:

«ՉԻ». Անկախ նրանից՝ գործող իշխանությունը կմնա, թե կձևավորվի նոր կառավարություն, Վահան Քերոբյանը պետք է շարունակի պաշտոնավարել: Նման կադրին պետք է չթողնել, որ վերադառնա «Մենյու էյ եմ»:

Մարդը զուգահեռ աշխարհ է ստեղծել ու երջանիկ ապրում է, ժամանակ առ ժամանակ էլ հանրության հետ է կիսվում իր երջանկությամբ: Օրինակ՝ հայտարարում է, որ կա տնտեսական աճ, երկնիշ տնտեսական ակտիվություն, ներդրողները հերթ են կանգնել և այլն:

Հիմա էլ թե՝ շարունակելու ենք արգելել թուրքական ապրանքների ներմուծումը:

Թող հեռու չգնա ու նախարարության շենքի մոտ առաջին խանութը մտնի և թերևս կհասկանա, որ կամ իրեն են ձեռք առնում, կամ էլ ինքն է հանրությանը ձեռք առնում:

Ամենասովորական օրինակը բերենք. արդեն մի քանի ամիս է, ինչ խանութներում հայտնվել են թուրքական արտադրության «Դորիթոս» չիպսերը: Իսկ եթե մտնի հագուստի ցանկացած խանութ կամ առևտրի կենտրոն, անգամ ինքը կհասկանա, որ իր արգելքները ոչ մեկի «ոտքերին չեն»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   783 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ