7:40 Hayeli.am. ԱԱԾ պետը հրաժարական է տվել:
7:50 7or.am. ԱԱԾ պետի հետ հրաժարական են տվել նաև գեներալներ:
8:10 News.am. ԱԱԾ պետի հետ հրաժարական են տվել բոլոր սպաները և անգամ շենքի տնտեսվարը:
8:40 5-րդ ալիք. ԱԱԾ շենքում բունտ է:
9:20 168.am. ԱԱԾ շենքից հանում են երկու տոննա սքրիններ՝ իշխանության ապօրինի հրահանգների վերաբերյալ:
9:40 Hraparak.am. Մինչև Քյարամյանի նշանակումը ԱԱԾ պետը նրան դեմքով չի ճանաչել:
10:05 Armnews.am. ԱԱԾ-ականները բարիկադավորվել են Նալբանդյան փողոցի մատույցներում:
10:20 Alternativ.am. Նիկոլ Փաշինյանը խաղադրույք է կատարել և պարտվել ԱԱԾ-ի 2020 թվականի պարգևավճարները:
10:40 Politik.am. Փաշինյանը չի արձագանքում ԱԱԾ-ում տեղի ունեցող իրադարձություններին, որովհետև Նավակ ճոճողը մինչև հիմա ծեծում է Ավինյանին:
11:00 Blognews.am. Փաշինյանը աջակցություն է խնդրել Ալիևից՝ ԱԱԾ-ի հետ կոնֆլիկտն իր օգտին լուծելու համար:
14:00 Բոլորը միասին. ափսոս այսօր չստացվեց, բայց վաղը կրկին կփորձենք: