...

Քոչարյանն ու յոլդաշ Ալին

Քոչարյանն ու յոլդաշ Ալին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է. «Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Իսկ երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, դուրս են մնում ուշադրությունից: Կարող եմ բերել Հայաստանի օրինակը: Հայաստանի նախկին նախագահը մեկ տարուց ավելի է՝ ձերբակալված է»:

«ՉԻ». Քոչարյանին քաղբանտարկյալ համարողների փառահեղ ցանկ է ձևավորվում. Գառնիկ Իսագուլյան, Մենուա Հարությունյան, Դավիթ Շահնազարյան, Վազգեն Մանուկյան և... Իլհամ Ալիև: 

Տակը ո՞վ մնաց. երևի Նաիրի Հունանյանն ու մեքսիկացի նարկոբարոն Վիսենտե Կարիլյոն: Սրանք էլ հանդես գան հայտարարությամբ, ամեն ինչ տեղը կընկնի: 

Ուղղակի հիշեցնենք, որ Քոչարյանին քաղբանտարկյալ համարողները առավոտից երեկո Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ադրբեջանամետության, թշնամու ջրաղացին ջուր լցնելու, Արցախը հանձնելու մեջ: Մենք դեռ չենք խոսում այն մասին, թե տարիներ շարունակ այս նույն ուժերը ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ինչերի մեջ են մեղադրել:

Իսկ հիմա կարող են հպարտանալ, որ իրենց է միացել Ալիևը: Կարող են ասել, որ մարդու իրավունքները ազգություն չեն ճանաչում, դա համամարդկային արժեք է, հետևաբար, Իլհամ Ալիևն էլ իրավունք ունի կանգնելու իրենց կողքին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   3848 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ