...

Քոչարյանը ձեզ վաղուց է բլդուղ արել

Քոչարյանը ձեզ վաղուց է բլդուղ արել

«Մեզ վախեցնել, կանգնեցնել չի ստացվի այո, մինչև վերջ գնալու ենք»,- Faktor.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը:

«ՉԻ». Երկար ժամանակ քաղաքական վերլուծաբանները և փորձագետները փորձում էին հասկանալ, թե ինչու 2015 թվականին Ծառուկյանը փակեց քաղաքականության էջը և սկսեց Սերժ Սարգսյանին կրկին դիմել՝ «թագավոր ջանով»:

Պարզվում է՝ պետք չէ խորիմաստ վերլուծություններ անել, պատճառն առավել քան հասարակ է: Այն ժամանակ Ծառուկյանն իր թիմում չուներ Արման Աբովյանին, իսկ հիմա ունի և կգնա մինչև վերջ:

Եթե Աբովյանը ցանկանում է, որ իրեն մի փոքր լուրջ ընդունեն, ապա նախ պարտավոր է խոստովանել՝ այո, 5 տարի առաջ վախեցանք, բայց հիմա ամոքել ենք վերքերը, շաքարի պարունակությունը օրգանիզմում կարգավորել ենք, հինգ տարի ամեն առավոտ առյուծի կաթ ենք խմել և պատրաստ ենք կրկին փորձել:

Միայն կարելի է պատկերացնել, թե որքան է Քոչարյանը ծիծաղել, երբ կարդացել է Աբովյանի հայտարարությունը, թե իրենց հնարավոր չէ վախեցնել: Նույնը, իմիջիայլոց վերաբերում է նաև Սերժ Սարգսյանին ու Վլադիմիր Գասպարյանին: Վերջինս մի ամբողջ փունջ պատմություններ գիտի, թե հատկապես ինչից է վախենում լորդուհիների մեծ բարեկամը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ