...

Քոչարյանը և Սարգսյանը գայթակղություն չպետք է ունենան

Քոչարյանը և Սարգսյանը գայթակղություն չպետք է ունենան

«Այսօր Փաշինյանի անվտանգության ծառայությունն այնքան մեծ է, որքան երբեք Հայաստանի ոչ մի ղեկավար չի ունեցել, և նրա ընտանիքն էլ ավելի պաշտպանված է, քան Հայաստանի որևէ ղեկավարի ընտանիք»:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«ՉԻ». Երկրի առաջին դեմքի անվտանգության ծառայության աշխատակիցների քանակի մասին բաց տվյալներ չկան: Բայց քաղաքագետը, որը նաև դետեկտիվ է՝ աչքաչափով հաշվել է և ունի հստակ տվյալներ: Ինչ արած, հավատանք նախկին ռեժիմի հավատավոր պաշտպաններից մեկին:

Բայց Մելիք-Շահնազարյանը չի ցանկանում հաշվի առնել մեկ փաստ: Քոչարյանի և Սարգսյանի իշխանության տարիներին ընդդիմությունը երբևէ չփորձեց առաջին դեմքերին ֆիզիկապես ոչնչացնելու գնով հանգուցալուծել իշխանության խնդիրը:

Այլ է ներկայիս վիճակը: «Ընդդիմություն» են այն մարդիկ, որոնց իշխանության տարիներին տեղի են ունեցել Հոկտեմբերի 27, Մարտի 1 և բազում այլ քաղաքական գործիչների և պաշտոնյաների սպանություններ:

Գնդակահարվել են մարդիկ, որոնք ռեալ վտանգ և այլընտրանք էին ներկայացնում Քոչարյանի և Սարգսյանի համար: Ուստի, շատ տրամաբանական կլինի, եթե Փաշինյանի անվտանգությունը լինի բարձր մակարդակի վրա: Կալանավորված և կալանավորման ճանապարհին գտնվող էքս նախագահները չպետք է խնդիրները նախկինի պես լուծելու գայթակղություն ունենան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1922 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ