...

Քոչարյանը և Սարգսյանը վաղուց պետք է «գեյմ օվեռ» լինեին

Քոչարյանը և Սարգսյանը վաղուց պետք է «գեյմ օվեռ» լինեին

«Արմեն Սարգսյանն իր դագաղի վերջին մեխը խփեց:

Մեծ Բրիտանիայի հպատակ Արմեն Սարգսյանը ստորագրեց հակասահմանադրական հանրաքվեի մասին որոշումը: Այսպիսով Արմեն Սարգսյանը ՀՀ պատմության առաջին նախագահն է, որը բացի հանրային խլեշի պերեդոզից նաև ապագայում կդատվի Սահմանադրությունը բռնաբարելու համար: Շնորհավորում եմ, Արմեն Ելիզավետիչ»:

Գրառման հեղինակը ոչ անհայտ Նարեկ Սամսոնյանն է:

«ՉԻ». Մի պարբերություն, որի մեջ առկա են մի քանի ատելության խոսքեր և հայհոյանքներ: Ահա այսպիսին է Քոչարյանի և Սարգսյանի առավել ակտիվ աջակիցներից մեկի նկարագիրը: Եվ այս մարդիկ դեռ բողոքում են ատելության խոսքից: Առավել զավեշտալի է, որ սույն երիտասարդը նաև չի խորշում հայտարարել, թե Հայաստանում 37 թիվն է: 37 թվին նա այս ամենը չէր հասցնի գրել բանտի պատերին, եթե անգամ օգտագործեր սեփական արյունը:

Արմեն Սարգսյանը չի խոչընդոտել ժողովրդի դիրքորոշումն իմանալու գործընթացին: Ոչ մի հասարակության մեջ դրա համար չեն հայհոյում: Հայհոյում են, երբ որոշ արկածախնդիրներ փորձում են բռնաբարել հասարակության գերակշիռ մասի կարծիքը: Եվ եթե հանրային խլեշից պերեդոզ են լինում, ապա Քոչարյանը և Սարգսյանը վաղուց պետք է «գեյմ օվեռ» լինեին:

Ոստիկանությունը ոչ թե պետք է Սամսոնյանի և նրա նմանների հետ բռնոցի-բացթողոցի խաղա, այլ քննչական մարմինները պետք է քրեական գործեր հարուցեն ատելության խոսք և սպառնալիքներ տարածելու հիմքերով: Պետք է մեխ խփվի բոլոր նրանց քաղաքական դագաղներին, ովքեր փորձում են հանուն իրենց երկու կոպեկի սպառնալիքներ հնչեցնել բարձրագույն պաշտոնատար անձանց հասցեին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1951 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ