...

ՔՊ-ը գերեվարել է ընդդիմությանը

ՔՊ-ը գերեվարել է ընդդիմությանը

Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է ընդդիմադիր 33 պատգամավորի մանդատից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան։ Այս առիթով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է․ «Մենք կարծում ենք, որ եթե ընդդիմությանը թվում է, որ մենք պիտի դիմենք ՍԴ և նրանց փախուստի փրկօղակ նետենք ԱԺ-ից, նրանք սխալվում են, նրանք պիտի գլուխները կախ գան ԱԺ, պիտի նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում, և ոչ միայն։ Մենք էլ պիտի նայենք իրենց աչքերին և ասենք այն ամենը, ինչ ուզել ենք ասել, ասում ենք և ասելու ենք»։ 

Լրիվ գերու կարգավիճակում են ընդդիմադիրները։ Մանդատի գերության։ Այն ցած դնել չեն կարողանում, պահելն էլ առանձնապես ձեռնտու չէ։ Ռուբինյանը ինչ-որ իմաստով ճիշտ է. հույսները իշխանություններն էին, որ մանդատից կզրկեն, իսկ իրենք կհերոսանան։ Բայց ՔՊ-ականները փոշմանեցին։ Հավանաբար ուզում են ավարտին հասցնել ընդդիմության՝ «քոքից մաշեցնելու» օպերացիան։ Ինչ վերաբերում է իշխանության՝ քաղաքական գործընթացի այսօրինակ բառապաշարով մեկնաբանմանը, ապա Ռուբինյանի օրինակով կարող ենք ամրագրել, որ փողոցից ամեն եկած կամ գտած բան չէ, որ պետք է տանենք ու տեղադրենք ԱԺ ամբիոնում։ «Դվարնյաշկայի» վարքը, անշուշտ, կարելի է հղկել, բայց բնույթը փոխել անհնար է։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ