...

Ռուսները հերթական անգամ ականջ կքաշեն

Ռուսները հերթական անգամ ականջ կքաշեն

«Իսկանդեր կիրառվել է, այդ օրը եղել է ամպամած և տեսանելիության խնդիր ենք ունեցել»:

Պնդման հեղինակը կրկին Մովսես Հակոբյանն է:

«ՉԻ». Հիմա իսկապես արդեն անհասկանալի է, թե այս մարդը ինչ է ուզում, հատկապես ում դեմ է գործում և ում պատվերով:

Նիկոլ Փաշինյանը մի անգամ ընկավ Մովսես Հակոբյանի ու Սերժ Սարգսյանի լարած թակարդը, ստիպված եղավ լսել ռուսների՝ ականջին ոչ այնքան հաճելի բառապաշարը, սովորության համաձայն ներողություն խնդրեց և իր մասով փակեց թեման:

Հիմա Հակոբյանը կրկին պնդում է, որ Իսկանդեր կիրառվել է: Մինչդեռ ռուսական պաշտպանական գերատեսչությունը վաղուց ասել է. «Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»։

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Մովսես Հակոբյանը իրեն ոչ հատուկ հետևողականությամբ պնդում, թե ռուսների զենքը անորակ է: Այս անգամ էլ որպես պատճառ նշել է, թե կիրառման օրը ամպամած է եղել, և գուցե դրա պատճառով է, որ Իսկանդերը ցանկալի արդյունք չի տվել:

Սա ավելի անհեթեթ է, քան Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ 10 տոկոսով է պայթել:

Ինչ է, ռուսական ռազմական արսենալի ամենահեղինակավոր զենքերից մեկը ստեղծվել է միայն արևային օրերին կամ միայն հունիսից օգոստոս կրակելո՞ւ համար:

Հայտնի են Մովսես Հակոբյանի սերտ կապերը Քոչարյանի ու Սարգսյանի հետ: Թերևս այս անգամ ռուսական կողմը արդեն ձգի այս երկուսի ականջները, որպեսզի նրանց ադեպտները չվարկաբեկեն ռուսական զենքը՝ հանուն ներքաղաքական շահերի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ