...

Սա արդեն դիմանալու չէ

Սա արդեն դիմանալու չէ

««Հայաստան» դաշինքում միաձայն որոշել են նաև, որ բյուջեով օրենքի տեսք ստացած և ամենամսյա պարգևավճարները, որոնք սահմանված են պատգամավորների համար, կվերցնեն, բայց ի սկզբանե կհայտարարեն, որ դա ուղղելու են սոցիալական կամ հումանիտար մի կառույցի կամ էլ պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավոր զինվորների ընտանիքներին»,- գրում է «Հրապարակ» թերթը:

«ՉԻ». Սա արդեն դիմանալու չէ: Հոգիդ տակնուվրա է լինում, որ այսպիսի նվիրյալ պատգամավորների քանակը նոր խորհրդարանում կլինի ընդամենը 29:

Մարդը 33 տարի իր կյանքը նվիրել է ազգային-ազատագրական պայքարին, Հայաստանը կառուցելուն, իսկ հիմա պատգամավոր դառնալուն պես հրաժարվում է պարգևավճարից: Բայց պետք չէ շատ ինքնամոռաց ծափահարել. Սեդրակիչը շատ էմոցիոնալ անձնավորություն է, կարող է բռնել ու հրաժարվել նաև աշխատավարձից: 

Կամ Արմեն Գևորգյանը: Ճիշտ է՝ նա մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, բայց նախ դա տեղի է ունեցել 15 տարի առաջ, իսկ փողը վերջանալու սովորություն ունի, և երկրորդ՝ ըստ մեղադրանքի՝ նա ընդամենը միջնորդ է եղել, ուստի հայտնի չէ, թե որքան է կազմել միջնորդավճարը:

Իշխան Սաղաթելյանն իրեն նման բան կարող է թույլ տալ ամռան ամիսներին. «Ծովախորշ» ռեստորանի գործերը լավ են լինում: Բայց ձմռանը գոնե վերցնի պարգևավճարը. հաճախորդների քանակը այն չի լինում:

Վահե Հակոբյանը հաստատ պետք է երեք «Ռոլս-Ռոյսերից» մեկը վաճառի. միայն պատգամավորի աշխատավարձով հնարավոր չի լինի երեքն էլ պահել:

Սեյրան Օհանյանը հատուկ պետք է զգուշացնի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին, որ այլևս առաջվանը չէ, անպայման չէ ծաղիկների գույնը բռնեցնել շորիկների գույների հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ