...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Ռուսաստանը սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ, հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքը:

Ըստ ստացված տեղեկությունների՝ արդեն 2 շաբաթ է, Վերին Լարսի անցակետում Հայաստանի 60 բեռնատար են կանգնած, որոնց չեն թույլատրում Ռուսաստան անցնել: Բեռնատարներում Ռուսաստան արտահանվող կոնյակ է, հիմնականում «Արարատ» և «Նոյ» ընկերությունների:

Պաշտոնապես արգելքը հիմնավորվում է նրանով, որ կոնյակը պետք է փորձաքննության ենթարկվի:

«ՉԻ». Որպես կանոն՝ տարատեսակ տելեգրամ-ալիքների տեղեկատվությունը հալած յուղի տեղ չենք ընդունում, բայց այս տեղեկատվությունը առնվազն կարելի է համարել ահազանգ: Եթե նույնիսկ այն չի համապատասխանում իրականությանը:

Ընդամենը 2 օր առաջ զգուշացրել էինք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու դեպքում ռուսները վաղ թե ուշ սկսելու են պատասխան քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ տնտեսական: Վերին Լարսի մասին էլ էինք նշել: Արտահանման ամենամեծ շուկան որ կորցրեցինք, դրա մասին չե՞ն մտածում: Թե՞ Արևմուտքը խոստացել է մեր վնասները փոխհատուցել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ