...

Ընկեր ջան, կոնյակ լի՛ց

Ընկեր ջան, կոնյակ լի՛ց

ՀՀ Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Ռուսաստանում ընկալել են որպես ակնհայտ թշնամական քայլ, բայց նաև հույս են հայտնել, որ ոչ մի ուժի չի հաջողվի քանդել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Թշնամանքը՝ թշնամանք, բայց Վերին Լարսի անցակետի ռուս մաքսավորներն ամենայն հավանականությամբ ՀՀ ԱԺ այդ քայլը գնահատել են որպես բարեկամական։ Այնտեղ, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է՝ կանգնած են մոտ 300 հազար շիշ կոնյակով բարձված 60 բեռնատարներ, ու հիմա ռուսները կարող են դրանք ավելի հանգամանորեն «փորձաքննության ենթարկել»։ Ճիշտ է, 300 հազար շիշ կոնյակ «փորձաքննության ենթարկելը», այն էլ՝ առանց «զակուսկի», բավականին բարդ և ժամանակատար աշխատանք է, բայց հաշվի առնելով «հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը» և Հռոմի ստատուտի վավերացման դառնությունը մեղմացնելու հրամայականը՝ ռուսները կարող են հայկական կողմից պահանջել Ռուսաստան արտահանել նաև գոնե մի 3 հազար տոննա միրգ կամ շոկոլադ, որպեսզի կոնյակի հետ դրանք նույնպես «փորձաքննության ենթարկեն»։ 

Առավել աչքի ընկած մաքսավորներն էլ երևի ռուս խաղաղապահների օրինակով կպարգևատրվեն՝ անձնուրաց ծառայության համար։

ՎԱՐԿԱՆԻՇ

   535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ