...

Սա էլ այսպես

Սա էլ այսպես

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«ՉԻ». Սա մեկնաբանելու փոխարեն պարզապես հիշեցնենք, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին, իսկ ավելի կոնկրետ՝ 2018թ. ապրիլի 15-ին (տեսանյութն էլ կցում ենք):

Մեջբերում ենք. «Ոչ ոք չի ասում, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Բա եթե չեք քաղաքականացնում, եկեք չքաղաքականացնենք: Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո: ... Բոլոր բուհերը պատկանում են հանրապետականին և արգելվում է այս դրույթը դնել կասկածի տակ: Սա պետք է հաղթահարվի, որովհետև ցանկացած երկրում ուսանողությունը պետության շարժիչ ուժն է: Հայաստանում ուսանողությանը փորձում են դարձնել հետադիմության շարժիչ ուժը: ... Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն և բոլոր բուհերը պետք է հարյուր տոկոս անցնեն ինքնակառավարման: Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտված մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»: 

Բա ժողովուրդ ջան: Նիկոլ Փաշինյանը հեղափոխական հարթակից հայտարարում էր, թե պաշտոնյաների աշխատասենյակներում այլևս չպետք է պատերին լինեն Սերժ Սարգսյանի լուսանկարները, իսկ այժմ իր լուսանկարները ամենուրեք արագ-արագ ցփնում են պատերին: 

Հիմա էլ անցան բուհերին:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   792 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ