ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունն ու ընդդիմությունը նվեր են իրար համար, ասել է. «Ես չգիտեմ իշխանությունն ընդդիմության համար ինչքանով է նվեր, բայց որ ընդդիմությունը մեզ համար նվեր է, միանշանակ համաձայն եմ»:
«ՉԻ». Մի բան է, որ սրա մասին մենք ենք ամեն օր գրում, մի բան է, որ հենց իշխանությունն է սա ասում:
Ընդ որում, երբ մենք գրում ենք, քոմենթներում շատերը մուննաթ են գալիս մեզ վրա, թե ինչի՞ եք կպնում ընդդիմությանը, իշխանության ջրաղացին ջուր լցնում:
Ըհը, խնդրեմ, էս էլ հո մենք չենք ասում: Ավելին, հենց իշխանության ջրաղացը լռվում է, փչանալու եզրին է լինում, ընդդիմությունն ամբողջ ուժով սկսում է ջուր հասցնել:
Մի հատ էլ վերջում Վաղարշակ Հակոբյանը ստուգողական կրակոց է արձակում ընդդիմության վրա՝ ասելով. «Մեզ հաջողվեց ընդդիմությանը բերել աշխատանքային կառուցողական դաշտ»:
Արդեն կայֆավատ են լինում, մի քիչ էլ մնա, կասեն. «Մենք լավ ենք ճանաչում մեր հաճախորդներին»: