...

Գործից հանելու են

Գործից հանելու են

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հաջորդ ընտրություններից հետո Ազգային ժողովում ներկայացված չի լինի։

Ճիշտ է ասել։ Ափսոս՝ չի կոնկրետացրել, թե հատկապես ինչու ներկայացված չի լինի։ Իսկ պատասխանն ակնհայտ է։ Որովհետև նախորդ ընտրություններում մարդիկ այդ ուժերին ձայն էին տվել այն հույսով, որ նրանք կքշեն Նիկոլի իշխանությանը, իսկ նրանցից շատերը, մանդատները ստանալով, տակից լավ էլ «ջանջիգյարային» հարաբերություններ հաստատեցին իշխանությունների հետ։ 

ՔՊ-ական պատգամավորը, ի դեպ, «բացատրել է» նաև, որ ռազմավարական հարաբերություններ հաստատելը «միասին քյաբաբ ուտելը, խնջույքներին մասնակցելը չէ»։ Այ սա արդեն շատ համարձակ հայտարարություն է։ Էն խեղճ Նիկոլը չորսուկես տարի շարունակ առավոտից իրիկուն իրեն չխնայելով այնքան «ռազմավարական հարաբերություններ հաստատեց», որ պիջակը չի կոճկվում, ու հանկարծ սեփական թիմակցի կողմից այդպիսի քննադատության է արժանանում․․․ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ