...

Դուք ձեր ապահոված անվտանգությունից գո՞հ եք

Դուք ձեր ապահոված անվտանգությունից գո՞հ եք

«Մենք այս փլուզվող աշխարհակարգերի շրջանում կարողացել ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ ավելացնելով, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ մեկը չի վիճարկում՝ ոչ գերտերությունները, ոչ հակառակորդները։

Դե իհարկե ոչ մեկը չի վիճարկում։ Չէ, ի՞նչ վիճարկել, դրա փոխարեն «հակառակորդը» պարզապես ներխուժել է ՀՀ տարածք, հիմա էլ առանց վիճարկելու պնդում է, որ ադրբեջանցիները պիտի վերադառնան Սյունիք, Սևանի ավազան ու Արարատյան դաշտ։ Գերտերություններից մեկն էլ առանց վիճարկելու ասում է՝ «ձեր ճանապարհներն ինձ տվեք»։ Այնպես որ՝ եթե այս «մանրուքները» չհաշվենք, ՔՊ-ական պատգամավորը ճիշտ է ասում։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե «կարողացել ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը», ապա ՔՊ-ական պատգամավորը երևի անկեղծորեն համոզված է, որ «երկիր» և «Նիկոլ» բառերը հոմանիշներ են, որովհետև միակ բանը, որ սրանց հաջողվել է, Նիկոլի անձնական անվտանգությունն ապահովելն է եղել։ Բյուջեից հատկացված միջոցների առումով, ի դեպ, դա իսկապես էլ համարյա չի զիջել «մեր երկրի անվտանգության ապահովման» նպատակով հատկացված միջոցներին, այնպես որ՝ պատգամավորի «շփոթվելը» ներելի է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ