...

Սենց է՞լ անորոշ վիճակ

Սենց է՞լ անորոշ վիճակ

Այսօր խորհրդարանական թեժ քննարկումների ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել է. «Ընդդիմության շեֆերը թող ոչ թե իրենց դղյակները փրկեն Արցախից, այլ գնան ու Ստեփանակերտում փրկեն Արցախը»:

Իսկ արդեն հաջորդ ելույթում մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ հայտարարել է. «Ընդդիմությունը, մեկնելով Արցախ, վտանգում է ՀՀ և Արցախի քաղաքացիներին»:

«ՉԻ». Ապեր, մի հատ կողմնորոշվեք: Գոնե իրար ելույթները լսեք, հետո խոսեք: 

Մեկն ասում է՝ ընդդիմությունը թող գնա Ստեփանակերտ, փրկի Արցախը, մյուսն էլ ասում է՝ եթե ընդդիմությունը գնա Արցախ, կվտանգի ՀՀ և Արցախի քաղաքացիներին:

Այսինքն՝ ստացվում է, որ Գևորգ Պապոյանը ընդդիմությանը կոչ է անում գնալ Արցախ ու վտանգել ՀՀ և Արցախի քաղաքացիներին:

Հիմա ի՞նչ անի ընդդիմությունը. գնա Արցա՞խ, թե՞ չգնա: Մի հատ կողմնորոշվեք:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ