...

Սահմանին կանգնած զինվորից քյար չկա

Սահմանին կանգնած զինվորից քյար չկա

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չի»։ Փաստորեն անցած տարվա մայիսին որ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք՝ դա խաղաղության նշան էր, որովհետև սահմանին կանգնած զինվորներ չեն եղել։ Դե հիմա ամայի սարեր են, որտեղ տարվա կեսը ձյուն-ձմեռ է․․․ 

Չնայած՝ զուտ ֆինանսական տեսանկյունից Նիկոլը ճիշտ է ասում։ Սահմանին ոչ թե զինվորները պիտի կանգնեն, այլ մաքսավորները։ Զինվորից օգուտ չկա, դեռ մի բան էլ՝ ահագին ծախսեր է պահանջում (կլուբնիկ ա, բան ա), իսկ ահա մաքսավորները բուռն գործունեություն կծավալեն Նակոլկա Շուշոյի (ներողություն՝ Դաջվածք Շուշանի) հմուտ ղեկավարման ներքո, վերջինս էլ հասույթի որոշ մասը կփոխանցի Նիկոլին՝ կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, և Հայաստանը կդառնա տարածաշրջանի ամենաբարեկեցիկ պետությունը՝ մեկ շնչին բաժին ընկնող ականջներից կախված լապշայի սննդային արժեքով։ 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ