...

Սեյրան Օհանյանի և խեռոսների տարբերությունը

Սեյրան Օհանյանի և խեռոսների տարբերությունը

Պատերազմից առաջ շատ էր չարչրկվում հերոսների թեման: Պատերազմը ունի նաև այդպիսի հատկություն՝ զուլալում է կեղտոտ ջրերը:

Սեպտեմբերի 27-ին Արցախի հերոս Սեյրան Օհանյանը մեկնեց Ստեփանակերտ և իր ծառայություններն առաջարկեց Պաշտպանության Բանակին: Առանց ակնկալիքների, առանց պաշտոն տալու նախապայմանների, պարզապես առաջարկեց իրեն օգտագործել այնտեղ, որտեղ հարմար կգտնեն իր նախկին ենթակաները: Իրապես հերոս և հայրենիքի նվիրյալ պետք է լինել, որ մի կողմ դնես անցյալը, սուբորդինացիան և անվերապահ կատարես ղեկավարության հրահանգները:

Բայց կան հերոսներ, որ նախընտրեցին Ստեփանակերտի հյուրանոցները և դրանց ֆոյեներում սկսեցին հարցազրույցներ տալ ու քաղաքական հաշիվներ մաքրել:

Սեյրան Օհանյանի կինը, որ մշտապես ակտիվ է եղել սոցցանցերում, լուռ է և չի պատմում, թե ամուսինը ինչ մեծ գործ է անում Շուշիի պաշտպանության համար:

Դրա փոխարեն կան հերոսներ, որ իրենց մեդիաներին հրահանգում են գրել տեքստեր բերված զենքերի և այլ մտացածին գործունեության մասին:

Պատերազմի արդյունքում իրական հերոսները էլ ավելի են արժևորվելու, իսկ խեռոսները վերջնականապես նետվելու են պատմության աղբանոց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5228 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ