...

Շարունակե՛ք սատարել Նիկոլին

Շարունակե՛ք սատարել Նիկոլին

«Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաև վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթյունավտանգ իրավիճակը»,- պնդում է առայժմ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ՉԻ». Հանգստացնենք տ. Զոհրաբյանին: ԱԺ նիստ կհրավիրեն, եթե Նիկոլին պետք լինեն նոր նաիրազոհրաբյանների ռազմաշունչ սատարիչ ճառերը, ճիշտ այնպիսին, ինչպիսին էր Ձերը 2020-ի սեպտեմբերի 27-ին: Մի՛ մտահոգվեք: Սուրբ տեղը դատարկ չի մնում: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում Դուք փոխարինողներ ունեք, նույնիսկ նախկին լրագրողներ կան:

Իսկ հիմա լուրջ: 2020-ի նոյեմբերի 9-ից երկարուձիգ ամիսներ են անցել: Նաիրա Զոհրաբյանն ու իր քաղաքական ուժը բազում հնարավորություններ ունեին պատուհաս իշխանությանը պատին սեղմելու և պատասխան պահանջելու պատերազմի, պարտության և զոհերի համար: Չեն արել: Որովհետև զբաղված են եղել իշխանավորների հետ գործարքների գնալով, ինչը, ի դեպ, արել են բոլոր իշխանությունների օրոք: 

Նշենք նաև, որ ադրբեջանական զինուժին զուգահեռ այսօր գերակտիվ էր Նաիրա Զոհրաբյանը: Նա իր լայնորեն տարածվող ֆեյսբուքյան մի գրառման մեջ ասում է.

«Իսկ հիմա ես ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»։ Я не вижу ваши руки»։

Էս ի՞նչ շրջապատ եք ընկել, տ. Զոհրաբյան: Ինչո՞ւ եք Արցախին վերաբերող այսպիսի «ժեխություններ» լսում և տարածում քոչարյանամերձ շրջանակներում: 

Իսկ եթե նկատի ունեք Նիկոլ ընտրողներին, ապա պետք է հիշեցնենք, որ թե՛ նախկին, թե՛ ներկա ընդդիմությունն ամեն ինչ արեցին, որ իշխանությունը մնա նույնը: Երևի իրենց համար միայն Նիկոլն է համարժեք և նախընտրելի հակառակորդ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ