...

Շատ բան իմանաս՝ շո՛ւտ փոխվարչապետ կդառնաս

Շատ բան իմանաս՝ շո՛ւտ փոխվարչապետ կդառնաս

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ։ 

Այ սա իսկապես հեղափոխական կադրային որոշում է։ Բանն այն է, որ Տիգրան Խաչատրյանը տասը տարի շարունակ՝ 2006-16 թվականներին, եղել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ, հիշեցնենք, ընկերությունը Թեղուտի հանքավայրում «մեծապես նպաստել է բնապահպանական իրավիճակի հետագա բարելավմանը»։ Իսկ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, պրն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ, ի դեպ, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր։ Հետաքրքիր է նաև, որ պրն Խաչատրյանի՝ «Վալլեքս» ընկերությունների խմբում որպես ֆինանսական տնօրեն աշխատելու տարիներին է այդ ընկերությունը սկսել շահագործել Արցախի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը, որոնց շուրջ Ադրբեջանն այսօր աշխարհով մեկ աղմուկ է բարձրացրել։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   616 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ