...

Շատ ճիշտ ու մեզ համապատասխան օրենք

Շատ ճիշտ ու մեզ համապատասխան օրենք

Խորհրդարանը օրենք ընդունեց, ըստ որի՝ այսուհետ 500-ից քիչ բնակիչ ունեցող համայնքի ղեկավար կարող է ընտրվել մեկը, ով չունի բարձրագույն կրթություն:

Առաջարկում ենք զարգացնել այս խիստ ժողովրդավար նախաձեռնությունը.

300-ից քչի դեպքում կարող է չունենալ նաև միջնակարգ կրթություն:

100-ից պակասի դեպքում կարող է տառաճանաչ չլինել:

Նույն տրամաբանությամբ՝ ինչո՞ւ նախարարության որևէ վարչության պետ պետք է անպայման բարձրագույն կրթություն ունենա, եթե ղեկավարում է առավելագույնը 10-15 հոգու:

Հայաստանում կան համալսարաններ ու դպրոցներ, որոնց ուսանողների, աշակերտների, դասախոսների և ուսուցիչների թիվը հինգ հարյուրից չի անցնում: Նրանց ևս պետք է ազատություն տալ, թող ղեկավար ընտրեն՝ ում ուզեն, թեկուզ՝ բարձրագույն կրթություն չունեցողին: Կարևորը՝ լավ մարդ լինի:

Եվ վերջապես, հանրությունն այնպես է զարմացել այս օրենքի վրա, կարծես մոռացել է, որ 3.5 տարի ղեկավարվում է մեկի կողմից, որը բարձրագույն կրթություն չունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   979 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ