...

Շեֆերից՝ միայն լեզվի քննություն

Շեֆերից՝ միայն լեզվի քննություն

Պարզվում է, նախաձեռնվող փոփոխությունների արդյունքում ԱԱԾ բոլոր աշխատակիցները պիտի ատեստավորում անցնեն՝ բացի տնօրենից և փոխտնօրեններից։

Միայն թե չասեք՝ եթե մարդիկ հասել են այդ պաշտոններին, ուրեմն անկասկած պրոֆեսիոնալներ են։ Եթե պրոֆեսիոնալներ են՝ ի՞նչ պրոբլեմ կա, թող ատեստավորում անցնեն և անձնապես օրինակ ծառայեն ենթակաների համար։ Իրականում այս բացառության պատճառը, կարծում ենք, այլ է։ Իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել գործող կարգը հնարավորինս համապատասխանեցնել առկա իրողություններին, այսինքն՝ պաշտոնապես ֆիքսել, որ ցանկացած ոլորտում բոլորը պիտի պրոֆեսիոնալներ լինեն՝ բացի ղեկավարներից։ Ավելի ճիշտ՝ ղեկավարները նույնպես պիտի պրոֆեսիոնալներ լինեն, բայց՝ քաղաքականության ոլորտում։ Պիտի կարողանան ճիշտ ժամանակին թռնել ճամբարից ճամբար, ճիշտ անկյան տակ վարչապետի գլխավերևում զոնտիկ պահել, ճիշտ պահին լցնել բաժակները, ճիշտ հիմնադրամների միջոցով բարեգործություն անել, ճիշտ նպատակներով կիրառել լեզուն․․․ Իսկ նման որակներն ատեստավորման ենթակա չեն։ 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ