...

Սպասեք՝ շեմն իջեցնեն 3 տոկոսի, նոր ընտրություն պահանջեք

Սպասեք՝ շեմն իջեցնեն 3 տոկոսի, նոր ընտրություն պահանջեք

«- Դուք ասացիք՝ պետք է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, ինչը, կարծես, այնքան էլ վարչապետի հրաժարականի պահանջ չէ։

- Դա մի բան էլ ավելին է, քան վարչապետի հրաժարականի պահանջը։ Մենք գտնում ենք, որ իշխող քաղաքական ուժը, որը ժողովրդի ձևակերպած պահանջների ֆոնին եկել է իշխանության, ինքը հեռացել է այդ արժեքներից ու պահանջներից, և ստեղծված իրավիճակից ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որտեղ ժողովուրդը՝ ինքը, պետք է կրկին ձևավորի իր իշխանությունը»։

Սա հատված էր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Այսպիսի ցինիզմ չէր լինի, եթե 2018-ի մայիսին Փաշինյանը չգնար հեղափոխությունը Սերժ Սարգսյանի գրած օրենքների տրամաբանության մեջ տեղավորելու ճանապարհով:

2018-ի գարնանը ժողովուրդը մերժեց և՛ ՀՀԿ-ին, և՛ ՀՅԴ-ին, և՛ ԲՀԿ-ին: Այդ ժամանակ ճնշումն այնքան մեծ էր, որ խորհրդարանն էլ ստիպված կլուծարվեր: Շատ ավելի արագ, քան հոկտեմբերի 2-ի հակահեղափոխական փորձի արդյունքում:

Ինչ վերաբերում է Սաղաթելյանին: Երբեք չպետք է մոռանալ, որ այդ արժեքների հիմքում ժողովրդի ցասումն էր կեղծված ընտրությունների և քաղաքական հաճախորդների ինստիտուտի նկատմամբ: Ժողովրդի արժեքներից իրավունք չունի խոսել մի ուժ, որը կրտսեր հանցակցի կարգավիճակով ընտրություններ է կեղծել, արդարացրել է ժողովրդի վրա կրակելը և վարչապետ ընտրել Սերժ Սարգսյանին:

Իմիջիայլոց, մի շտապեք խորհրդարանական ընտրություններ պահանջել: Գոնե մինչև այն պահը, երբ գործող իշխանությունը խորհրդարան մտնելու շեմը 5 տոկոսից չի իջեցնի 4, իսկ ավելի նախընտրելի է 3 տոկոսի: Այդ դեպքում նորից ինչ-որ մեկի կրտսեր գործընկերը դառնալու շանս կա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1099 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ