...

Սիրտն ալեկոծվել է հին ընկերների համար

Սիրտն ալեկոծվել է հին ընկերների համար

«Արայիկ Հարությունյանը պետք է լայնախոհ լիներ: Երիտասարդներին իր մոտ հրավիրելու և նրանց հետ խնդիրը քննարկելու փոխարեն իրեն պահեց որպես կարծրամիտ բյուրոկրատ՝ առիթ տալով տհաճ, վտանգավոր և անընդունելի զարգացումների: Իր հերթին՝ վարչապետ Փաշինյանը պետք է վերջապես հաշվի առնի իրողություններն ու զերծ մնա անցյալի իներցիայից: Դիտարկվող պարագայում ոստիկանական ուժի կիրառումը բնավ անհրաժեշտ չէր»:

Գրառման հեղինակը Սասնա ծռերի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն է:

«ՉԻ». Ճշմարիտ են ասում՝ չի լինում նախկին դաշնակցական: Մարդու սիրտը լցվել է, որ նախկին կուսակիցներին բերման են ենթարկել ոստիկանական բաժին՝ 20 հոգով պետական շենք գրավելու փորձի պատճառով:

Տեսնես Ժիրայր Սեֆիլյանը մի՞շտ է այդպես խոհեմ եղել, թե 2016-ից հետո պայծառատեսությունը նրան այցելեց: Տեսնես ՊՊԾ-ն գրավելուց ու այնուհետև ոստիկաններ սպանելուց առաջ, փորձե՞լ են խոսել իշխանությունների հետ:  Երևի չի մոռացել, որ իրեն այցելեցին բանտ և հորդորեցին խոսել համախոհների հետ, որոնք պատանդներ էին պահում, բայց նա հրաժարվեց:

Ժամանակ առ ժամանակ Սասնա ծռերի կողմնակիցներից լսում ենք՝ ոստիկանությունը տվեք մեզ և կտեսնեք, թե ինչ կարգ ու կանոն ենք հաստատում: Սեֆիլյանի հայտարարությունները փաստում են, որ իրենք կլինեն ավելի թավշյա, քան գործող իշխանությունները; Ճիշտ է, դժվար է պատկերացնել ավելի թավիշ, բայց Սեֆիլյանը խոստանում է: Եթե գոնե ոչ բոլորի, ապա դաշնակցականների հանդեպ հաստատ:

«Չորրորդ իշխանություն», 12, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1320 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ