Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է. «Սերժ Սարգսյանին հուշեք, որ սա պետություն է, ոչ թե կազինո, որտեղ թղթախաղի բլեֆներն ու ժուլիկությունները չեն անցնում։
Ավելորդ է անգամ խոսալ ՀՀԿ-ի թմբկահարած զենքի անվան տակ Հայաստանին նվիրաբերած մետաղի ջարդոնի մասին, որոնց մեծ մասն այդպես էլ չկրակեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ անպիտան էին»:
«ՉԻ». Գոնե մետաղի ջարդոնի մասին դո՛ւք մի խոսեք: Աշխարհի ամենաթանկ մետաղի ջարդոնը դուք եք գնել՝ վճարելով 100 մլն դոլար:
Հիշո՞ւմ եք, թե՞ մոռացել եք: Կործանիչներ բերեցիք, մինչև հիմա երկնքում մենակ տրնգի են պարել: Էն «Օսա»-մոսայի մասին ընդհանրապես չենք խոսում: Պատրոնը՝ վկա:
- Ո՞ւր գնացին ՍՈւ-երը...
- Սո՜ւս. քնած են փողի տակ: