...

Սոկրա՛տ, գոնե դու մի երկու խորհուրդ տուր

Սոկրա՛տ, գոնե դու մի երկու խորհուրդ տուր

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.

«Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը: Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին: Ռուբեն ջան, պատիվ ունեմ»:

«ՉԻ». Լավ, գոնե Սոկրա՞տը ինչու այս նորաթուխ քաղաքական գործչին խորհուրդ չի տալիս, որ առիթ-անառիթ պետք չէ բոբիկանալ:

Հարց է առաջանում՝ երբվանի՞ց եք հպարտությամբ հետևում Ռուբեն Մելիքյանի գործունեությանը: Չլինի՞ այն ժամանակներից, երբ դատավոր Հրաչին պարտադրում էիք կալանավորել Քոչարյանին, իսկ Մելիքյանը ֆեյսբուքում գրում էր, որ Վանեցյանը զբաղված է դատավորին ահաբեկելով: Ամենայն հավանականությամբ հենց այդ ժամանակ է լցվել հարգանքով իրեն ապօրինության մեջ մեղադրող նոր սերնդի իրավապաշտպանի հանդեպ:

Մելիքյանը Վանեցյանի ներկայիս կուսակից Արսեն Բաբայանի մտերիմ ընկերն է, պարզ է, որ գրառման հեղինակը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն է, բայց տարրական շրջահայացությունը հուշում էր, որ վարչապետի հավակնություններ ունեցողը այս պահին պետք է խուսափի իրեն նախկին ռեժիմի սպասարկուների հետ ասոցացնելուց: Ինչպես երևում է՝ Վանեցյանը ի վիճակի չէ հասկանալ քաղաքականության այբուբենը. ինչ դեմ են տալիս, միանգամից տեղադրում է թվիթերում:

Ինչ վերաբերում է շուտով ամեն ինչ իր տեղն ընկնելուն: Այս մասով դժվար է չհամաձայնել հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի հետ: Արդեն մի տեղ են հավաքվում նախկին ռեժիմի բոլոր սպասարկուները, և հանրությունը ստիպված է լինելու ևս մեկ անգամ ու վերջնական մերժելու հանգամանքների բերումով իրավապաշտպան դարձածից մինչև երբեք պատիվ չունեցողներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ